Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2024 : 16-33

Աշխարհը նշում է Երկրի օրը

Այսօր աշխարհը նշում է Երկրի օրը։ Ամեն տարի՝ ապրիլի 22-ին աշխարհն իր ուշադրությունը սևեռում է միայն Երկիր մոլորակի՝ դրա խնդիրների, կարևորության և պահպանման վրա։
2009 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան գլխավորել է Երկրի միջազգային օրը` առաջարկելով այն նշել ապրիլի 22-ին։

Կա Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան` մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին։ Բացի այդ, ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը։
Առաջին միջոցառումն այս օրը կայացել է 1970 թվականին ԱՄՆ-ում։ Նրա հաջողությունը ոգեշնչել է կազմակերպիչներին, և այդ օրվանից միջոցառումը դարձել է կանոնավոր։ Ամերիկացի հայտնի քաղաքական գործիչ սենատոր Հեյլորդ Նելսոնը Հարվարդի համալսարանի ուսանող Ֆենիս Հայեսի գլխավորությամբ ստեղծել է ուսանողական խումբ։ Քանի որ այդ ժամանակ կային ուսանողական տարբեր շարժումներ, այն մեծ ուշադրության արժանացավ։
Չնայած սենատորն ու իր շտաբը չունեին զանգվածային միջոցառում կազմակերպելու ժամանակ և ռեսուրսներ, դրանք կազմակերպվում էին տարերայնորեն։ Ինչպես Հեյլորդ Նելսոնն էր ասում. «Երկրի օրը կազմակերպվում էր ինքնիրեն»։

Երկրի օրվա 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ալպինիստները միասին բարձրացան Էվերեստի գագաթ։ Հասարակական ու քաղաքական ակտիվության շնորհիվ ԱՄՆ-ում ընդունվել են շատ օրենքներ ու ակտեր` կապված շրջակա բնության պահպանման հետ։
Դիտվել է 1233անգամ
Վերջին լուրեր