12 / Հունիս / 2024 : 16-28

Կանաչ բիզնես ստեղծելու գաղափարներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

Մեկ օրում օդի աղտետվածությունը մոտ 8 միլիարդ դոլարի վնաս է հասցնում մարդկությանը։ Դրա անդադար ավելացումը վնասակար է նաև շրջակա միջավայրի պահպանման և մարդկանց առողջության վրա։
Սակայն մարդը չի կարող դադարել գորշունեություն ծավալել մեր մոլորակի վրա և ձգտում է ստեղծել ուղիներ՝ համատեղելու շրջակա միջավայրի պահպանումը բիզնեսի զարգացման և աշխատանքի հետ։

Ներկայացնենք մի քանի «կանաչ» բիզնես գաղափար, որոնք կարող են շահութաբեր լինել և դրա հետ մեկտեղ նաև պահպանել մեր բնությունը աղտոտումից։
Ի՞նչ է կանաչ բիզնեսը։
Կանաչ տնտեսությունը նպատակ ունի նվազեցնելու բնապահպանական ռիսկերի քանակը և էկոլոգիական սակավությունները։ Աշխարհում խրախուսվում է այն կայուն զարգացման ձևը,որն իրականացվում է առանց շրջակա միջավայրի վնասմանն ։ Այն սերտորեն կապված է էկոլոգիական տնտեսագիտության հետ, բայց ունի քաղաքականապես ավելի մեծ կիրառական ուղղվածություն ։

Կանաչ բիզնեսի գաղափարներ

1. Ստեղծել վերամշակվող հագուստի արտադրություն
ԱՄՆ-ում, չնայած արտադրվող հագուստի ահռելի քանակի, վերամշակման ենթակա է ամբողջ արտադրանքի ընդհամենը 13%-ը, ինչը փաստում է ոչ պիանի հագուսների կուտակման և դրանց՝ շրջակա միջավայրին վնասելու մասին։
Վերամշակման ենթակա հագուստը ոչ միայն հնարավորություն կտա կրճատելու ոչ պիտանի հագուստի ցուցանիշը, այլ նաև հնարավորություն կտա ստեղշել ավելի երկարաժամկետ ծառայող հագուստի պարագաներ։
Այս բիզնեսի զարգացման տարբերակ է նաև սեքնդ-հանդ խանուրների զարգացումը։ Բրենդային հագուստի ֆիրմային խանութների սեզոնային վաճառքից և հավաքածուի փոփոխումից հետո հավաքում են չվաճառված ապրանքը և շատ ցածր գնով վաճառում են այն սեքնդ-հենդ տեսակավորման գործարաններին։ Նման հագուստը դառնում է Ստոք կատեգորիա՝ նոր հագուստի գնացուցակով։

2. Գյուղատնտեսության զարգացում
Չկա ավելի «կանաչ» բիզնեսի գաղափար, քան սեփական ֆերմայի կամ ջերմոցի մշակումն է։ Դա ոչ միայն կարող է ապահովել մշակողին մշտական սննդով, այլև վաճառվել և շահույթ ստեղծել։ Նշենք նաև, որ բնական մթերքների աճեցումը և օգտագործումը կնպաստի նաև մարդկանց առողջության լավացմանը ։

3. Զբաղվել մեղվապահությամբ
Մեղուները մոլորակի էկոհամակարգի համար կարևոր նշանականություն ունեն և դրանց պահպանումը անհրաժեշտություն է։ Իսկ մեղրը բոլոր ժամանակներում եղել է պահանջված արտադրանքների ցանկում և դրա ճիշտ մշակումը և արտադրությունը կարող է շահութաբեր բիզնես դառնալ։

4. Ստեղծել շրջակա միջավայրի համար անվնաս հիգենիայի պարագաներ
Հիգենիայի պարագաները անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու, իսկ այդ արտադրանքի մեծ մասը ենթակա չէ վերամշակման կամ բնության մեջ գրեթե չի քայքայվում։
Բնական միջոցներից ստացված հիգենիայի պարագաները որ միայն ավելի առողջարար և անվտանգ են, այլև հնարավորություն կտան մարդուն նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտման ցուցանիշը ։
Դիտվել է 1170անգամ
Վերջին լուրեր