Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Սեպտեմբեր / 2024 : 15-06
ՀՀ Կառավարությունն առաջարկում է մշակութային կենտրոնների անվան «ազգային» բառը փոխարինել «պետական»-ով
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է մշակութային կենտրոնների անվան «ազգային» բառը փոխարինել «պետական»-ով։ Փոփոխությունները կատարելու համար անհրաժեշտ է լրացումներ անել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում, որը սեպտեմբերի 3-ին ներկայացրել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը: Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել ավելի արժևորել պետություն, պետական և պետականություն բառերը։ Եթե որևէ թատրոն ունի պետական կարգավիճակ, ապա իր գործունեությունը պետք է լինի համապետական:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ, և օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»,- նիստի ընթացքում իր տեսակետներն արտահայտելիս ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախագիծն այս պահին քննարկման փուլում է և մեծ դժգոհություններ է առաջացրել հանրության շրջանում:
Դիտվել է 1996անգամ
Վերջին լուրեր