Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2020 : 13-07

 
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Սարգսյանին Կոտայքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզեր գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը՝

1. Անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Տիգրան Սարգսյանին 2020 թվականի մայիսի 21-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Կոտայքի (քաղաք՝ Հրազդան), մայիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի (քաղաք՝ Եղեգնաձոր), մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի (քաղաք՝ Գավառ) մարզեր՝ մարզպետարանների կողմից իրականացվող պետությունը պաշտպանության նախապատրաստելու շրջանակներում 2020 թվականին անցկացվող մարզումներին մասնակցելու նպատակով:

2. Տիգրան Սարգսյանի՝ գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,-ասված է որոշման մեջ:

Դիտվել է 20924անգամ
Վերջին լուրեր