Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Մայիս / 2020 : 13-14

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝

Մայիսի 22-ին, 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մայիսի 22-ին, 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 24-25-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վրկ։

Դիտվել է 33510անգամ
Վերջին լուրեր