Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2026 : 17-20

«Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել մեր ազգային արժեքները, սիրել ու պաշտպանել մեր հայրենիքը՝ լինի դա Հայաստանի հողում, թե աշխարհի ցանկացած անկյունում» Հայկ Մարկոսյան

Սիրելի հայրենակիցներ,

Սուրբ Զատկի` Քրիստոսի հարության այս լուսավոր տոնի առիթով ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ որտեղ էլ որ լինեք աշխարհում։

Թող այս սուրբ օրը մեր սրտերում նորից վառի հավատը, զորացնի հույսը և ամրացնի մեր միասնականությունը։ Զատիկը հաղթանակի, վերածննդի և լույսի խորհրդանիշն է, որը ես կապում եմ նաև մեր ժողովրդի` նույնիսկ ամենածանր ժամանակներում ոտքի կանգնելու, վերածնվելու և առաջ գնալու աստվածատուր կարողության հետ:

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է պահպանել մեր ազգային արժեքները, սիրել ու պաշտպանել մեր հայրենիքը՝ լինի դա Հայաստանի հողում, թե աշխարհի ցանկացած անկյունում։ Մեր ուժը մեր միասնության մեջ է, մեր հավատը՝ մեր ապագայի մեջ։
Թող Զատկի լույսը լուսավորի ձեր ընտանիքները, պարգևի խաղաղություն, բարօրություն և նոր հաջողություններ։
Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

Հարգանքով՝ Հայկ Մարկոսյան
Դիտվել է 1869անգամ
Վերջին լուրեր