06 / Հունիս / 2026 : 18-04
5 պատճառ, թե ինչու է կարևոր մասնակցել ընտրություններին
Վաղը՝ հունիսի 7-ին, տեղի կունենան Հայաստանի Հանրապետության հերթական խորհրդարանական ընրությունները, որին քաղաքացիների մասնակցությունն ահռելի մեծ կարևորություն ունի։ Քվեարկությունն այն ուժն է, որը թույլ է տալիս դրական փոփոխություններ արձանագրել ձեր երկրում և ապահովել ավելի լավ կյանքի որակ ձեր ու ձեր ընտանիքի համար: Մեր հարևանների, ընտանիքի անդամների և ընկերների հետ միասնաբար ընտրություններին մասնակցելը երաշխավորում է, որ մեր ընդհանուր արժեքներն ու խնդիրները կդառնան առաջնահերթություն: Այդպիսով մենք առանցքային դեր ենք ստանձնում մեր ներկայացուցիչների ընտրության և հանրային միջոցների ու ռեսուրսների բաշխման գործում: Որքան ակտիվ ենք մենք քվեարկում, այնքան լսելի ու ազդեցիկ են դառնում մեր ձայները, և այնքան մեծանում է հավանականությունը, որ մեզ համար կարևորագույն հարցերը կստանան պատշաճ լուծում:2021 թվականի խորհրդարանական ընտրություններին արձանագրվել էր քաղաքացիների ցածր մասնակցության ցուցանիշ՝ ընդհամենը 49.4%: Այս պատկերը փոփոխման կարիք ունի, քանի որ ընրություններին մասնակցելու ցածր ցուցանիշը նախ և առաջ խոսում է այն մասին, որ ընտրական արդյունքները չեն արտացոլում քաղաքականության իրական պատկերը և քաղաքացիների համընդանուր կամքը և որոշումը։ Ժողովրդավար երկրի զարգացման ամենակարևոր ցուցանիշներից մեկը քաղաքացիական ակտիվությունն է և ընտրություններին մասնակցելու պատրաստակամությունը։
Ընտրություններին մասնակցելու գլխավոր 5 պատճառները
1. Ընտրություններն ազդում են ձեր և ձեր ընտանիքի կյանքի որակի վրաԻնչպիսի՞ն կլինի ձեր համայնքի դպրոցների ու մանկապարտեզների վիճակը: Կնորոգվե՞ն ձեր թաղամասի կամ տան մոտակա ճանապարհների փոսերը: Կընդլայնվե՞ն հասարակական տրանսպորտի երթուղիները և կլինե՞ն արդյոք նոր կանգառներ: Որքանո՞վ հասանելի կլինեն որակյալ առողջապահական ծառայությունները ձեր բնակավայրում: Այս բոլոր առօրյա հարցերի պատասխանները կախված են այն անձանցից, ում մենք վստահում ենք տեղական և հանրապետական մակարդակներում: Քվեարկելը և մյուսներին խրախուսելը նշանակում է տեր կանգնել այն խնդիրներին, որոնք անմիջականորեն ազդում են մեր կենցաղի վրա: Սա տեսական հասկացություն չէ. սա ուղղակիորեն ազդում է այն բանի վրա, թե որքանով հանրային պաշտոնյաները հաշվետու կլինեն մեր կարիքների առաջ:
2. Յուրաքանչյուր ձայն վճռորոշ է
Մեր իրականության մեջ, շատ հաճախ հաղթողն ու պարտվողը որոշվում են ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ: Ձեր մեկ ձայնը կարող է նժար թեքել հօգուտ այն ծրագրերի ու մոտեցումների, որոնք առավել արդյունավետ կլինեն ձեր երկրի զարգացման համար: Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը. յուրաքանչյուր քվե ունի կշիռ:
3. Դուք որոշում եք, թե ուր են ուղղվում հանրային միջոցները
Բոլորս էլ այս կամ այն կերպ վճարում ենք հարկեր ու տուրքեր, հետևաբար՝ յուրաքանչյուրս պետք է խոսքի իրավունք ունենա որոշելու, թե ինչպես են ծախսվում այդ միջոցները: Ընտրելով Ազգային ժողովի նոր կազմը, պատմագավորներ և կառավարության ապագա ներկայացուցիչներ՝ դուք մասնակցում եք բյուջեի բաշխմանը: Ձեր քվեով է որոշվում՝ արդյոք միջոցները կուղղվեն մշակութային օջախների վերականգնմանը, առողջապահության և կրթության զարգացմանը, թե նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աջակցության ծրագրերին:
4. Հանրային տեղեկատվության և ծառայությունների հասանելիություն բոլորի համար
Մեր համայնքներում կան տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք կամ սոցիալապես անապահով խմբեր, ովքեր ունեն հատուկ աջակցության, պարզեցված ծառայությունների կամ կարևոր տեղեկատվության հասանելիության կարիք: Ձեր քվեարկությամբ դուք ազդում եք այնպիսի քաղաքականության մշակման վրա, որը հաշվի կառնի բոլորի կարիքները՝ ապահովելով հավասար հնարավորություններ, սոցիալական արդարություն և ներառական միջավայր համայնքի յուրաքանչյուր անդամի համար:
5. Պաշտպանել և արժևորել ընտրելու մեր իրավունքը
Ընտրելու ազատությունն ու հնարավորությունը հասարակության հասունության և քաղաքացիական գիտակցության հիմքն է: Որպեսզի ընտրական համակարգերը մնան թափանցիկ, արդար և հասանելի բոլորի համար (ներառյալ հեռավոր բնակավայրերի բնակիչների կամ էլեկտրոնային համակարգերից օգտվողների համար), քաղաքացիները պետք է ակտիվորեն կիրառեն իրենց այդ իրավունքը: Լավագույն ճանապարհը ձեր հավատամքին ու արժեքներին հավատարիմ մնալն է: Երբեք մի՛ կասկածեք, որ ձեր ձայնն ուժեղ է, բայց որպեսզի այն պահպանի իր ուժը, այն պետք է գործադրվի: Ձեր քվեն ձեր ձայնն է։
Դիտվել է
2681անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...


