Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Մայիս / 2020 : 14-27

Սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ․ զգուշացում

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զգուշացնում է։

 Հարավից ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված, մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում 25-30մ/վրկ, առանձին բնակավայրերում՝ 30-35մ/վրկ, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։
 

Երևանում և Արարատյան դաշտում մայիսի 24-25-ին քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է 20-22մ/վրկ։

 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության

Դիտվել է 38035անգամ
Վերջին լուրեր