Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում

Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն կստանա՝ 100 հազար դրամի չափով: Համապատասխան նախագիծը քննարկվեց ու ընդունվեց կառավարության այսօրվա նիստում:
Միայնակ հղի կանանց պարագայում կարգավորումը չի գործում, քանի որ նրանց օրենսդրությունը պաշտպանում է, գործատուն չի կարող նրանց ազատել աշխատանքից:
ՀՀ վարչապետ Փաշինյանը նաև հարց բարձրացրեց այն մասին, թե ինչ պետք է լինի, եթե օրինակ հղի կնոջ ամուսինը մահացել է: Կառավարության ղեկավարը նշեց, որ պետք է մտածել նաև նման բացառիկ դեպքերի մասին:
