24 / Մայիս / 2020 : 10-14

ՀՀ Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել վրացի իր գործընկերներից

Վրաստանում՝ COVID-19-ի դեմ պայքարում, հակահամաճարակային թույլ եւ առողջապահության վատ համակարգի մասին, Հայաստանի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունից հետո Հայկական կողմը՝ դիվանագիտական կապերի միջոցով  պաշտոնական Թբիլիսիին է փոխանցել իր ափսոսանքը։ Այս մասին գրում է РИА Новости-ին, մեջբերելով Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի խոսքերը:

Ավելի վաղ Հայաստանի առողջապահության նախարար Թորոսյանը հայտարարել էր, որ Վրաստանում ընդունված եւ մինչ օրս COVID-19-ի դեմ պայքարում գործող սահմանափակումներն ավելի արդյունավետ են եղել, քան Հայաստանում, սակայն այդ ամենը վատ հետեւանքների է հանգեցրել՝ սկսած ապրանքների գնաճից մինչև՝ ազգային արժույթի տատանում: Նրա խոսքով՝ Վրաստանում հակահամաճարակային համակարգն ու առողջապահությունը տարբերվում են հայկականից։

Նշվում է, որ ավելի վաղ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ծերցվաձեն լրագրողներին հայտնել էր, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է նման հայտարարություն անի առանց որեւէ հիմնավորման և պետք է ներողություն խնդրի դրա համար: Ծերցվաձեն Թորոսյանին նաեւ հրավիրել է Վրաստան, որպեսզի ցանկության դեպքում անձամբ ուսումնասիրի երկրի փորձը COVID-19-ի դեմ պայքարում:

Նշենք, որ հոդվածը հաստատող կամ հերքող տեղեկություն կամ հաղորդագրություն Հայաստանի Առողջապահության Նախարարությունն առայժմ չի հրապարակել։

Դիտվել է 61988անգամ
Վերջին լուրեր