Նախկինների հանցավոր մնացորդները նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել մաֆիայի վերադարձի համար

Նախկինների հանցավոր մնացորդները մի նոր ու զզվելի՝ իրենց վերջին խաղն են սկսել: Նրանք ամեն մի փոքր իրավական միջադեպ և իշխանական ամեն մի սայթաքում վերածում են համաժողովրդական ողբի: Դրա համար նրանք ունեն բավական քանակի ծախու լրագրողներ, քաղաքագետներ և կեղծ իրավապաշտպաններ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով վերջին օրերի ակտուալ մի շարք թեմաների:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Սյունիքում կոռուպցիոն կապեր ունեցող համայնքապետին առնչվող և դեռ չստուգված միջադեպը հապճեպորեն ներկայացվում է որպես մարդու իրավունքների կոլապս: Փաստաբանի տան վրա մի քանի լկտի հարևանների խիստ դատապարտելի հարձակումը մատուցվում է որպես իշխանությունների կողմից իրավապաշտպանի հալածանք:
Երկրից կոռուպցիոն գործերի համար փախած վիդեոբլոգերի զավեշտալի հոխորտանքները ներկայացվում են որպես քաղաքական հայտ: Իր մի քանի թիմերին դավաճանած չեկիստի անհեթեթ զուգերգը այդ նույն վլոգերի հետ մատուցում է որպես պետականության վախճանի կանխատեսում: Սեփական երեխաների կողմից ավերակներում լքված պապիկին պետության կողմից օպերատիվ աջակցությունը սարքում են իշխանության ապիկարության դրսևորում` մոռանալով, որ իրենց թալանի շնորհիվ են հազարավոր պապիկներ հայտնվել նման ավերակներում:
Այս ամբողջ անբարո լրատվաքաղաքական մանիպուլյացիան արվում է Հայաստանի համար ամենավտանգավոր ուժի՝ նախկինների մաֆիայի վերադարձի համար:
Հուսանք՝ ամառվա տաք օրերին կոչնչացվեն թե՛ կորոնավիրուսը և թե՛ դրանից առավել վտանգավոր՝ նախկինների հանցավոր խմբի վերջին մնացորդները»: