Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կրկին հրավիրվել է ՀՔԾ։
Մինչ ծառայության շենք մտնելը, Վանեցյանը «Ազատության» լրագրողի հետ զրույցում ասաց, որ ՀՔԾ է եկել Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում։
Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի հետ հանդիպմանը, Վանեցյանն ասել է, որ գործել է բացառապես պաշտոնական լիազորությունների շրջանակներում: Նա հաստատեց, որ հանդիպել է Մինասյանի հետ: