25 / Մայիս / 2020 : 20-14

 

Արթուր Վանեցյանը հաստատեց, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ

Այսօր՝ մայիսի 25-ին, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կրկին հրավիրվել է ՀՔԾ։

Մինչ ծառայության շենք մտնելը, Վանեցյանը «Ազատության» լրագրողի հետ զրույցում  ասաց, որ ՀՔԾ է եկել Վատիկանում Հայաստանի Հանրապետության  նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում։

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի հետ հանդիպմանը, Վանեցյանն ասել է, որ գործել է բացառապես պաշտոնական լիազորությունների շրջանակներում: Նա հաստատեց, որ հանդիպել է Մինասյանի հետ:

Դիտվել է 22396անգամ
Վերջին լուրեր