Ռեյդեր են սկսվել հանրապետության ամենատարբեր հատվածներում․ Նիկոլ Փաշինյան

Մինչև այսօր գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն: Քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հայտնեց, որ այսօր արդեն ռեյդեր են սկսվել հանրապետության ամենատարբեր հատվածներում. «Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին: Ընդհուպ մինչև անցակատեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ բոլոր քաղաքացիները կրում են դիմակ, թե՝ ոչ:
Եթե կանոնները խախտվեն, վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ կկիրառվեն»։
Վարչապետը նորից հիշեցրեց անվտանգության կանոնների մասին՝ նշելով, որ դրանց պահպանման դեպքում իրավիճակը ոչ միայն կբարելավվի, այլև կձգտի զրոյի:
Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ հիմնական ուղղություններից է քաղաքացիների հետ երկխոսությունը, որ յուրաքանչյուրն անի իրենից կախվածը՝ չվարակելու և չվարակվելու համար: