26 / Մայիս / 2020 : 20-04

Մենք գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ. Նիկոլ Փաշինյան

«Կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ: Ըստ էության՝ կարող ենք ասել, որ գործ ունենք կորոնավիրուսի 2-րդ ալիքի հետ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում մեր հիմնական քննարկման թեման այս իրավիճակի պատճառները հասկանալն ու քննելն է: Մենք արդեն մի քանի օր է քննում ենք, թե ինչքանով է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին և ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ»:

Փաշինյանի  խոսքով՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, բովանդակային առումով արդյունավետ են: Ըստ նրա՝ խնդիրը կանոնների պահպանումն է: Կանոնների պահպանման որակի հետ կապված, ասաց, որ խնդիր ունենք:

 

 

Դիտվել է 19342անգամ
Վերջին լուրեր