26 / Մայիս / 2020 : 21-46

Քրիստինե Մելքոյանը հեռացել է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» հիմնադրամից

Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամից հեռացել է մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրում է․

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»։

Դիտվել է 67593անգամ
Վերջին լուրեր