Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մայիս / 2020 : 00-06

«Այս եկեղեցին Բարձյալի ներկայությունն է լինելու ամենքիս կյանքում»․ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան

Տյումենի հայ համայնքը Տյումենի մարզի հայ համայնքը մի մասնիկն է հայ սփյուռքի, որը ծվարել է երկիր մոլորակի տարբեր կետերում: Համայնքը բաղկացած է 25 հազար հոգուց, այդ թիվն ամեն տարի ավելանում է: Համյանքի կեսից ավելին` 13 հազարը, հենց տեղում է հաստատվել: Հիմնական կորիզը ձևավորվել է խորհրդային միության փլուզմանը զուգընթաց, երբ, սոցիալական խնդիրների պատճառով, բազմաթիվ հայեր լքեցին իրենց հայրենիքն ու բնակվեցին աշխարհի տարբեր ծայրերում:

Տյումենում է գտնվում երկարությամբ աշխարհի երկրորդ և Ռուսաստանի միակ դահուկային վազքուղին, Մուլավլենկոյի անվան նավթագործ մշակույթի տունը, Արդյունաբերական համալսարանի 7-րդ մասնաշենքը, տարածքային մորֆոլոգիական կենտրոնը և երեք տասնյակից ավելի կրթական բժշկական հաստատություններ, հինգ տասնյակից ավելի ենթակառուցվածքներ, սոցիալական նշանակության կենտրոններ և այլն: Այս ամենն ստեղծվել է 2001 թվականից հետո հայազգի Աբրահամ Հովեյանին պատկանող ՏյումենՏել շինարարական ընկերության կողմից:

Տյումենտելը տարածաշրջանի շատ հայտնի ընկերություններից մեկն է, ունի ավելի քան 500 աշխատակից և վայելում է բազմաթիվ շահառուների վստահությունը: Դրա մասին է վկայում նաև 2016թ. ՌԴ նախագահի կողմից Ա. Հովեյանին շնորհված Ռուսաստանի վաստակաշատ շինարար տիտղոսը: Աբրահամ Հովեյանը 2018թ. նաև Տյումենի հայ համայնքի նախագահն է: Հենց նույն տարում Աբրահամ Հովեյանը հիմնել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց մշակույթի կենտրոնը: Տեղի հայ համայնքի ժամանցը հիմնականում ապահովվում է հենց այստեղ, բացի այդ, այս կառույցի միջոցով տեղի հայ մանուկներն ու պատանիները կարողանում են առարկայական հաղորդակցություն ունենալ հայկական մշակույթի հետ, որը կարևոր է հայապահպանության համար: Տեղում դասավանդվում է հայոց լեզու և հայոց պատմություն` հայերենագիտությունը նոր սերնդին փոխանցելու նպատակով: Մշակույթի տանը զուգահեռ ուսուցանվում են նաև հայկական երգ ու պար, տիկնիկագործություն, նկարչություն ևն:

Բացի ուսանող հայ երեխաներից, մշակույթի տան դռները բաց են նաև օտարազգի երեխաների համար: Մշակույթի տանը պարբերաբար տեղի են ունենում երիտասարդական հավաք-քննարկումներ, որոնց ժամանակ էլ հիմնականում ծնվում են համայնքը զարգացնելու և բարելավելու գաղափարներն ու իրականություն դառնում: Այդ հավաքների շնորհիվ են համայնքում տեղի ունեցել բազմաթիվ բարեգործություններ ու բարեփոխումներ, որոնք էապես ազդում են տեղի հայության կրթամշակութային մակարդակի վրա: 2019թ. հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Տյումենի առաջին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որն իրականացրել է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը.

«Այս եկեղեցին Բարձյալի ներկայությունն է լինելու ամենքիս կյանքում, այստեղ է, որ սրտաբուխ աղոթելու ենք` մխիթարվելու, նորոգվելու, գոհություն մատուցելու, Տիրոջը մերձենալու: Այստեղ ենք գիտակցելու, որ բոլոր ժամանակներում մեր հարատևության մնայուն երաշխիքը հավատքն է եղել և նրա վկայություն Սուրբ եկեղեցին»: Համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը, ով Գեղարքունիքիմարզի Վարդենիկ գյուղից է, հայտնում է, որ ինքը երբեք չի երազել ստանձնել այդ պաշտոնը, բայց այսօր, երբ արդեն ստանձնել է, մեծ պարտավորություն է զգում իր ուսերին և, Ասծո կամոք, պետք է իրագործի հնարավորն ու անհնարինը.

«Շատերը կան, ովքեր պահանջկոտ են բոլորի հանդեպ, բացի իրենցից: Ես սկզբից ինձանից եմ պահանջում, նոր մյուսներից»:

Դիտվել է 108585անգամ
Վերջին լուրեր