«Երևանի գինու օրեր»

Միջոցառման նպատակն է խթանել իրադարձային զբոսաշրջությունը Հայաստանում և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրաններից մեկի ճանաչելիությունը:
Միջոցառումն իր դրական ազդեցությունն է ունեցել հայկական գինեգործության, գինու և զբոսաշրջության արդյունքի ճանաչելիության բարձրացման վրա։ Այս մասին է փաստում Հայաստանում խաղողի այգիների քանակի (2017 և 2018 թվականների աճի ցուցանիշները 2016թ-ի համեմատ, երբ դեռ միջոցառումը սկիզբ չէր առել), մթերվող խաղողի, նաև գինու արտադրության տարեցտարի աճող ցուցանիշները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։