28 / Մայիս / 2020 : 18-03

Սեքսուալ կերպար, կամ ինչու Սեդոկովան չի նախանձում նիհարիկներին

«Վիա Գրա» խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան Instagram-ում պատասխանել է հետեւորդների հարցերին այն մասին, թե որ քաշում է իրեն լավ զգում։ Միեւնույն ժամանակ հանրությանն ուրախացրել է սեւ-սպիտակ լուսանկարով։ Դրանում Աննան սեւ տոպ է կրում, որն ընդգծում է նրա փարթամ կազմվածքը։ Ընդ որում արտիստի որովայնի մարզված մկանները կարող են շատերի նախանձը շարժել։

«Իմ քաշը վաղուց չի ազդում իմ զգացմունքների վրա։ Ես այնքան նիհար ու դժբախտ կանանց եմ տեսել, որ հաստատ գիտեմ՝ երջանկությունը դրանում չէ։ Ես ինձ այսպես էլ եմ դուր գալիս, 10 կիլոգրամ ավել լինելու դեպքում էլ։ Ամեն ինչ կախված է ջինսից, որը ես այսօր ցանկանում եմ կրել»,- լուսանկարը մակագրել է Աննան։

Ի դեպ, Աննան երեք երեխա ունի, ինչն առանձնապես չի ազդել նրա կազմվածքի վրա, որին նա հետեւում է՝ իրեն առանձնակի չտանջելով ծանր մարզումներով ու դիետաներով։

Դիտվել է 6924անգամ
Վերջին լուրեր