Երեկոյան ժամերին կարճատև անձրև կտեղա
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Մայիսի 29-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Մայիսի 29-ի երեկոյան ժամերին կա կարճատև անձրևի հավանականություն, մայիսի 30-31-ը, հունիսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: