01 / Հունիս / 2020 : 09-54

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Փաշինյանը ծնվել է 1975 թ. հունիսի 1-ին Իջեւանում:

1991 թ. ընդունվել եւ 1995 թ. լրագրողական գործունեության պատճառով հեռացվել է
Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին):

1994-1995 թթ. եղել է «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» օրաթերթերի լրագրող, 1998-1999 թթ.` «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012 թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

2006 թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007 թ. ընդգրկվել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակում (1-ին համար): 2008 թ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2015 թ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2012-2017 թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների անդամ: 14.09.2012-07.03.2013 թթ.՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ: «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ:

2017 թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

2018 թվականի մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետ:

Դիտվել է 6766անգամ
Վերջին լուրեր