01 / Հունիս / 2020 : 12-38

 

Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծով՝ հնարավորություն կտրվի արտակարգ դրության ավարտից հետո չեղարկել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունների դադարեցման հանրաքվեն:

Օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 83 «կողմ» և 16 «դեմ» ձայներով:

Դիտվել է 26424անգամ
Վերջին լուրեր