03 / Հունիս / 2020 : 13-39

Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք և հետքայլ անենք անդունդ տանող այս ճանապարհից. Փաշինյան

 

Այո, վարչական խստացումները կառավարության խնդիրն են, եւ ես անձամբ դրանով կզբաղվեմ, բայց ես մեզնից յուրաքանչյուրի մասին եմ ես խոսում: Այս մասին, յսօր՝ հունիսի 3-ին Facebook-ի իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման ներկա պայմաններում տարբեր վայրերում մարդկանց կուտակումների խնդրին:

«Դպրոցների տնօրենները, ուսուցիչները, դասղեկները, բանկերը, շուկաները, «Հայփոստը»: Հենա նախարարը միացավ, նայում է ուղիղ եթերը: Պարոն Արշակյան, «Հայփոստում» խայտառակ վիճակ է: Սա մասշտաբային պրոբլեմ է, զուտ կազմակերպչական խնդիր չի: Կամ եթե նույնիսկ կազմակերպչական խնդիր է, առանձին վերցրած կառույց նույնիսկ կառավարությունը ի վիճակի չի լուծել այս խնդիրը, եթե մեզնից յուրաքանչյուրը դա իրենը չի համարում:

Հարգելի հայրենակիցներ, հիվանդանոցներում տեղերը սպառվում են, արդեն սպառվելու են, որովհետեւ մեկ օրում այս տեմպը հնարավոր չի կանգնեցնել: Ես համոզված եմ, որ եթե մեր սահմանած կանոնները պահեինք, մենք այսօր 95 տոկոս պակաս ցուցանիշ կունենայինք:

Ես վարակվել եմ կորոնավիրուսով, ես միջին վիճակագրական քաղաքացուց ոչ մի բանով լավը չեմ, դեռ մի քիչ ավելի վատն եմ երեւի: Բայց դրանից ի՞նչ: Ես ընդունում եմ իմ սխալը, եկեք ամեն մեկս մեր սխալն ընդունենք եւ մի քայլ հետ անենք անդունդ տանող այս ճանապարհից: Սա է իմ ուղերձը»,-ասաց Փաշինյանը:

Դիտվել է 26990անգամ
Վերջին լուրեր