03 / Հունիս / 2020 : 14-14

Հայաստանում կատաստրոֆիկ մասշտաբ է, հիվանդանոցներում տեղերը սպառվում են․Փաշինյան

«Աշխարհում չկա մի որևէ ուժային կառույց, վարչական համակարգ, որն այս մասշտաբի հարցը կարողանա լուծել»,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինքս վերջին օրերին շատ դաժան խոսակցություն եմ ունեցել և՛ ոստիկանության պետի, և՛ ԱԱԾ տնօրենի հետ՝ առաջին հերթին պրոբլեմի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար: Որովհետև այն ինչ ես տեսա ձեր օգնությամբ ուղղակի կատաստրոֆա է: Ուժային կառույցը ժամացույցի նման աշխատի այս խնդիրը չի կարող կարգավորել: Ես ուզում եմ՝ մենք սա արձանագրենք: Հարցը պատասխանատուի մեջ չէ, ես եմ պատասխանատու, բայց դրանից բա՞ն է փոխվում մահացողների հարազատների համար»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ հիվանդանոցներում տեղերը սպառվում են և այս տեմպը հնարավոր չէ կանգնեցնել մեկ օրում։ 

«Հիվանդանոցներում տեղերը սպառվում են սիրելի հայրենակիցներ, և ես համոզված եմ, որ եթե պահեինք այն կանոնները, որ պետք է պահեինք, 95 տոկոսով պակաս ցուցանիշ կունենայինք: Պետք է ամեն մեկս մեր սխալն ընդունենք և մի քայլ հետ անենք այս անդունդ տանող ճանապարհից: Սա է իմ ուղերձը»,-ասաց նա:

Մանրամասները տեսանյութում։

Դիտվել է 17174անգամ
Վերջին լուրեր