Սևան համայնքի հատուկ ռեժիմը երկարաձգվել է․ Պարետի որոշում
Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում պարետի որոշմամբ գործող սահմանափակումները երկարաձգվել են եւս մեկ շաբաթով։ Այս մասին հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։
«ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Սեւան համայնքի վարչական եւ տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է եւս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչեւ 2020 թվականի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»,- գրել է նա իր էջում։