03 / Հունիս / 2020 : 19-33

Նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությանը. Հրաչյա Հակոբյանը՝ Արթուր Վանեցյանի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արթուր Վանեցյանը այսօր խոսել է վարչապետի հրաժարականի մասին:

Վանեցյանը նաեւ խոսել է այն մասին, թե ինչն էր պատճառը, որ նա սկսեց զբաղվել քաղաքականությամբ, ասելով. «Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»:

Կարծում եմ շատերի համար է ակնհայտ, որ անկեղծ է Վանեցյանը, երբ ասում է «Երբեք իմ մտքով չէր անցնի.....» պարզապես հանուն արդարության պետք է նաեւ ասեր, որ այդպես էլ իր մտքով չանցավ, ուղղակի որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ, եւ նա սկսեց, կամ փորձում է զբաղվել քաղաքականությամբ:

Նա ասում է, որ զբաղվում է քաղաքականությամբ քանի որ. «.....Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում»: Էստեղ էլ ճշմարտության հատիկ կա նրա ասածում, պարզապես ոչ թե պետությունն է գտնվում ծայրահեղ ծանր վիճակում, այլ նա, կամ նրա հետ փոխկապակցված որոշ շրջանակներ եւ անհատներ:

Իսկ երբ մեր Հայրենիքն ու պետությունը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, երբ իր հետ այսօր փոխկապակցված անձիք թալանում էին պետությունն ու բանակը, էդ ժամանակ Վանեցյանը ԱԱԾ-ում բարձրաստիճան պաշտոնյա էր:

Եւ ի պաշտոնե շատ լավ գիտեր եւ տեսնում էր թե ինչպես է թալանվում մեր երկիրը, ինչպես է բանակի տուշոնկան ու ներքնազգեստը հայտնվում Սերժ Սարգսյանի շրջապատի անգառներում: Իսկ եթե չգիտեր եւ չէր տեսնում ապա այդ համակարգի վատ եւ ոչ պրոֆեսիոնալ աշխատակից է եղել: Եւ այդ ժամանակ նա ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն հրաժարական չներկայացրեց, որպեսզի դուրս գա համակարգից եւ զբաղվի քաղաքականությամբ:

Փոխարենը, առանց իր կողմից որեւե նեղություն կրելու, հեղափոխությունից հետո նրան հնարավորություն ընձեռվեց լինել այդ համակարգի պրոֆեսիոնալ աշխատակից: Եւ այդ հեղափոխության արժեքները կրողներին վարչապետի աջակցությամբ, մատուցեց ծառայություններ, եւ մի կարճ ժամանակահատված վայելեց ժողովրդի համակրանքը:

Բայց քանի որ նա չէր կրել այդ հեղափոխության արժեքները, քանի որ ինչ-որ իքս պահից ինչ-որ մարդկանց մտքով անցավ, որ նա կարող է զբաղվել քաղաքականությամբ, նա առաջիններից էր, որ դավաճանեց հեղափոխությունը, դրանով իսկ դավաճանելով Հայաստանի քաղաքացիներին, ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից եւ հանկարծ «մտքով անցավ» զբաղվել քաղաքականությամբ:

Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի հրաժարականի նրա արտահայտած մտքին, ուղղակի զավեշտալի է: Քանի որ խոսքը գնում է Հայաստանի պատմության մեջ ամենալեգիտիմ ղեկավարի հրաժարականի պահանջի մասին»։

Դիտվել է 11451անգամ
Վերջին լուրեր