Բացահայտվել է մի հրեշավոր իրականություն. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերի թվաբանությունն ինձ համար հասկանալի չէր, քանի որ մենք մի քանի անգամ քննել ու վերաքննել ենք հակահամաճարակային կանոնները: Մենք որևէ կասկած չունենք, որ դրանց պահպանումը պետք է բերեր համաճարակի նոր դեպքերի էական նվազման:
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է լարված մնալ, և երեկ 515 նոր դեպք ենք ունեցել, և այս թիվը, վերջին օրերի այս թվաբանությունը որևէ ձևով ինձ համար հասկանալի չէր:
Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մի քանի անգամ, քննել, վերաքննել ենք պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները և որևէ կասկած չունենք, որ այդ կանոնների պահպանումը պետք է բերեր ճշգրտորեն համաճարակի նոր դեպքերի էական նվազման:
Պետական մարմինների զեկույցները ինձ չէին բավարարում և ես դիմեցի հանրությանը, որպեսզի հանրության ներկայացուցիչները, ֆեյսբուքյան օգտատերերը բացահայտեն հակահամաճարակային կանոնների չպահպանման աղաղակող դեպքերի մասին:
Այս գործընթացի արդյունքում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն: Հրեշավոր իրականությունն այն է, որ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ»,- ասաց Փաշինյանը: