03 / Հունիս / 2020 : 19-52

Հանրային բոլոր բաց տարածքներում դիմակներ կրելն  լինելու է պարտադիր. Ավինյան

Պարետատան նիստին որոշվել է, որ բնակության վայրերի բնակելի տարածքից դուրս գտնվելիս բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր, բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների համար, կամ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելիս: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչպես նաև սահմանվում են դիմակ կրելու կանոնները»,- նշեց Ավինյանը:

«Նման ունիվերսալ և առանց ծայրահեղ բացառությունների սահմանումը նաև վերահսկողության հարցի հեշտության համար է իրականացված:

Որոշ դեպքեր ուղղակի թողնված են տրամաբանական ու բանական մոտեցմանը»,- ասաց նա:

«Ես կարծում եմ, որ այս առումով մենք խնդիր պետք է որ չունենանք: Հասկանում եմ, որ այս եղանակային պայմաններում դիմակի կրումը որոշակի անհարամություններ է բերելու, բայց դիմակի կրումը նվազեցնելու է վարակի տարածումը։

Այս փուլում կանոնների առումով բավականին նեղ շրջանակ է մնացել։ Այդ նեղ շրջանակից ընտրվել են ամենաարդյունավետները։

Մասնավորապես դիմակի կրումն էականորեն նվազեցնում է կորոնավիրուսի տարածման ինտենսիվությունը: Դա այդպես է նույն ինքնաշեն դիմակների որակյալ կրելու դեպքում»,- ընդգծեց պարետ Ավինյանը:

Ավինյանը նշեց՝ հնարավորինս փորձում են չդիտարկել սահմանափակումներին վերադառնալու տարբերակը: 

 

 

Դիտվել է 25492անգամ
Վերջին լուրեր