Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը. Փաշինյան

Մեր հիմնական նպատակն այն է, որ հրաժարական տա կորոնավիրուսը, այդ հրաժարականին մենք պետք է միասին հասնենք,- պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ սպասվո՞ւմ են հրաժարականներ կորոնավիրուսի դեմ ոչ արդյունավետ պայքարի համար։
Ինչ վերաբերում է մեղավորներ փնտրելուն՝ վարչապետն ասաց, թե ոչ մի մեղադրանք քաղաքացիների հասցեին չի հնչում, այլ հնչում է իրավիճակի գնահատական։
«Պետք է ախտորոշենք մեր իրավիճակը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ առողջապահական համակարգի արտակարգ գործունեության արդյունք է, որ այս տարի՝ հունիսի 1-ի դրությամբ, ունենք 357 մահով պակաս, քան՝ անցած տարի։
«Որովհետև կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժել են ոչ միայն կորոնավիրուսից, այլև՝ այլ հիվանդություններից», - ասաց Նիկոլ Փաշինյանը։