Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2020 : 07-35

Հունիսի 4-ից բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

Մասնավորապես՝

Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

Հյուրանոցների համար,

Երկարատև խնամքի հաստատությունների համար,

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար:

Մանրամասները՝ https://www.gov.am/files/docs/4086.pdf»

Դիտվել է 13634անգամ
Վերջին լուրեր