Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Հունիս / 2020 : 20-29

Քննարկում ենք մի քանի սցենարներ, դրանցից մեկով որոշում կկայացվի. Փաշինյան

Մենք քննարկում ենք մի քանի սցենարներ, նաեւ քննարկում ենք այդ սցենարի տնտեսական հնարավոր հետեւանքները եւ տնտեսական հնարավոր բեռը, եւ այդ համատեքստում է, որ կկայացնենք որոշումներ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանափակումների վերադառնալու հնարավորությունը:

«Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի եւ մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել: Ամեն դեպքում մի քանի սցենարներ ենք քննարկում եւ դրանցից մեկով որոշում կկայացվի»,-ասաց նա:

Դիտվել է 17084անգամ
Վերջին լուրեր