Կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, արդյունքներն ու կորուստները ամփոփելու համար վաղ է. վարչապետ

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ին արձանագրվել է վերջին 12 տարվա համար աննախադեպ 7,6 տոկոս տնտեսական աճ, ուրեցել ենք հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 22,35 տոկոս ցուցանիշ, որը 1,6 տոկոսով գերազանցում է կանխատեսված եւ 1,4 տոկոս 2018-ի ցուցանիշը:
«2018-ը պատմական էր ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխության եւ Հայաստանի պատմության մեջ իր ժողովրդավարության մակարդակով աննախադեպ խորհրդարանական ընտրություններով: 2019-ը պատմական էր տնտեսական ցուցանիշներով, իսկ 2020-ը պատմական է առնվազն կորոնավիրուսի համաճարակի բերումով:
Պարզ է, որ այս տարի տնտեսական որոշակի խնդիրներ ունենալու ենք, նաեւ խնդիրներ ենք ունենալու համաճարակի բերումով, բայց խորհուրդ կտայի կանխատեսումներ չանել, թե ինչպիսին կլինի 2020 թվականը: Որովհետեւ կորոնավիրուսի շրջանը նոր է սկսվել, դեռ անհայտ է, թե ինչքան այն կտեւի, արդյունքներն ու կորուստները ամփոփելու համար վաղ է»: