Կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին․ Լենա Նազարյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը երախտագիտություն է հայտնել վրացի գործընկերներին՝ օգնության ձեռք մեկնելու համար․
«Վրաստանի սիրելի գործընկերներ,
Որպես հայ-վրացական միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար՝ երախտագիտություն եմ հայտնում ձեզ ու վրաց ժողովրդին Հայաստանի համար այս դժվարին պահին մեզ սատարելու և աջակցության ձեռք մեկնելու համար:
Մեր հարազատ ժողովուրդները համատեղ են հաղթահարել հազարամյակների մարտահրավերները և վստահ եմ, որ անտեսանելի այս թշնամու` կորոնավիրուսի դեմ հաղթանակը տոնելու ենք միասին»: