Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2020 : 14-34

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին․ բարեխղճության կանոն

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

Մի քանի նվազագույն կանոն անձնական տվյալների պաշտպանության համար.

Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին (բարեխղճության կանոն)

Դրանք հրապարակելիս պետք է ապանձնավորել մարդկանց, փակել դեմբեքրը, բլուր անել կադրը

Տեսահսկողը կամ լուսանկարահանողը պարտավոր
է տվյալները մշակել այն նվազագույն ծավալով, որն անհրաժեշտ է օրինական նպատակին հասնելու համար (համաչափության սկզբունք)

եւ վերջապես, հասարակական վայրերում տեսահսկում կարող է իրականացվել միայն հանրային իշխանությունների կողմից (օր՝ քաղաքապետարան, ոստիկանություն):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը խախտելու, այդ թվում անձնական տվյալ մշակելը (այդ թվում տեսահսկման միջոցով) օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք, որի չափը տարբեր
խախտումների դեպքում տատանվում է 50.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ (տես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգիրք, հոդված 189.17):

 

 

Դիտվել է 9489անգամ
Վերջին լուրեր