05 / Հունիս / 2020 : 20-13

 Կորոնավիրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին

 Չեմ ուզում թաքցնել, այսօր քննարկել ենք մի քանի սցենար, այդ թվում՝ տոտալ արգելափակումների, պարետային ժամ հայտարարելու տարբերակը, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր կորոնավրուսի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին, բայց դա ապացուցող որևէ տվյալ չկա:

Անորոշությունները շատ են: Ես շարունակում եմ հավատալ իմ պատկերացրած լուծմանը, որ իրականության լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է», - ասաց վարչապետը:

Վարչապետը նշեց՝ հարցի լուծումը յուրաքանչյուրի գիտակցության մեջ է:

Հայաստանում, ըստ վարչապետ, պետք է սկսվի զանգվածային վարքագծի փոփոխություն՝ աջակցելու առողջապահական համակարգին:

Դիտվել է 18569անգամ
Վերջին լուրեր