05 / Հունիս / 2020 : 22-35

«Մենք երկիր ենք կորցնում». Գագիկ Ծառուկյանի համախմբման կոչը քաղաքական առողջ ուժերին
 

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հրատապ նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրել է այսօր հանդես գալ սթափ։  Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է տարբեր ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը՝ արձանագրելով, որ տնտեսության բոլոր ճյուղերը ձախողված են:

ԲՀԿ նախագահը համախմբման կոչով դիմել է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի բոլոր կարող և առողջ ուժերին՝ նշելով, որ պատրաստ է անձամբ հանդիպել բոլոր առողջ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, երկրի ապագայով մտահոգ մտավորականների, գործիչների հետ՝ քննարկելու երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ծրագրերը:
 

 

Դիտվել է 45302անգամ
Վերջին լուրեր