Հոլանդացի գիտնականները բզեզի նոր տեսակն անվանել են The Beatles խմբի պատվին
Հոլանդացի գիտնականները բզեզի նոր տեսակն անվանել են բրիտանական The Beatles խմբի պատվին: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, նորահայտ միջատի երկարությունը 2 մմ է կազմում: Այն ստացել է Ptomaphagus thebeatles անվանումը:
Բզեզին մասնագետները հայտնաբերել են հենց Ամստերդամի կենտրոնում՝ Ֆոնդելի այգում, որը հանրահայտ հանգստավայր է ինչպես տեղաբնակների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար: Հայտնագործությունը տեղի է ունեցել գիտաճանչողական էքսկուրսիայի ժամանակ, երբ ցանկացողները կարող են շրջակա միջավայրն ուսումնասիրել գիտնականների հետ միասին:
Ամստերդամի համալսարանից հայտնել են, որ տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ բզեզի այդ տեսակն անվանել են լիվերպուլյան քառյակի պատվին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ճանճի տեսակն անվանակոչել են Բեյոնսեի պատվին, իսկ ճպուռի 4 տեսակները՝ Queen խմբի մասնակիցների պատվին: