Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2020 : 14-00

 

«ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունի, իսկ դպրոցի ուսուցչուհին` ո՞չ»

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Փաստացի` ըստ Արարատի մարզպետի հունիսհինգյան հայտարարության (ենթադրում եմ` պաշտոնական է), ուսուցչուհին իրապես ազատվել է աշխատանքից։

Ըստ ԶՈՒ ԳՇ պետի մեկնաբանման` ինքն իրավունք ունի անձնական կյանքի։ Սակայն մի անհասկանալի իրողություն այդուհանդերձ մնում է չպարզաբանված` արդյոք նրա որդու հարսանիքի խնջույքը սպասարկող մատուցողները ևս նրա ընտանիքի անդամ են հանդիսանում։ Եվ ինչո՞ւ պետք է ԳՇ պետն անձնական կյանքի իրավունք ունենա, իսկ դպրոցի ուսուցչուհին` ոչ։
 
Որքա՞նով է իրավաչափ ուսուցչուհուն աշխատանքից ազատելը, կա՞ արդյոք պարետի նման որոշում, որ խախտման պարագայում քաղաքացուն որպես պատիժ կարելի է ազատել աշխատանքից։

Ամեն դեպքում, տրամաբանության սահմաններում է պետք է գործել, զերծ մնալ երկակի ստանդարտներից և չստեղծել ավելորդ նեգատիվ տրամադրություններ քաղաքացիների շրջանում և միմյանց հանդեպ»։ 

Դիտվել է 42499անգամ
Վերջին լուրեր