Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հունիս / 2020 : 15-01

Նախագահը ստացել է Էդուարդ Մարտիրոսյանին և Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու առաջարկությունները. Պաշտոնական 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Էդուարդ Մարտիրոսյանը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից կատարում էր Ազգային անվտանգության տնօրենի պարտականությունները, այնուհետև 2020թ. մարտի 19-ին նշանակվել էր ԱԱԾ տնօրեն։

Արտակ Դավթյանը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մայիսի 24-ից։


Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Արտակ Դավթյանի պաշտոնից ազատումը կարող է կապված լինել հունիսի 7-ին տեղի ունեցած նրա որդու հարսանիքի հետ։

Դիտվել է 16501անգամ
Վերջին լուրեր