Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2020 : 14-43

 

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակը՝ Տեր-Պետրոսյան-Փաշինյանի հանդիպման լուրերի մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հերքում է տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է առաջին նախագահի հետ: Խոսնակը մասնավորապես գրել է․

«Փաստինֆո կայքը տեղեկություն է հրապարակել, որ իբրև թե «երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Այս կապակցությամբ հայտարարում եմ. Փաստինֆոյի տարածած լուրը դավադիր նպատակներով մոգոնված բացարձակ սուտ է:

Ափսոսում եմ, որ Փաստինֆո կայքը հրապարակել է չճշտված տեղեկություն»:

Դիտվել է 37714անգամ
Վերջին լուրեր