Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հունիս / 2020 : 16-53

Հրատապ հավաք՝ ԲՀԿ գրասենյակում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  հրատապ հավաք է հրավիրել: Այս  պահին  ԲՀԿ քաղխորհրդի անդամները շտապում են Ծառուկյանի հետ հանդիպմանը, որն ավանդաբար անցկացվում է նույն վայրում:

Իվետա Տոնոյանը հաստատեց տեղեկությունները՝ ընդգծլով, որ ահանդիպման օրակարգում ներքաղաքական հարցերի շուրջ որոշակի քննարկուներ են, հատկապես ԲՀԿ առաջնորդի վերջին հավաքին հետևած քաղաքական հայտարարությունների ու իրադարձությունների զարգացումներին պատասխան ԲՀԿ հետագա անելիքները: Կհշանակի՝ այսօր կլինեն նաև խիստ որոշակի հստակեցումներ՝ խորհրդարանական երկրորդ մեծ ուժի առաջիկա անելիքների վերաբերյալ:

Ենթադրվում է՝ երեկվա ինֆորմացիոն տհաճ արտահոսքից հետո Գագիկ Ծառուկյանն այսօր կտրուկ քայլերի մասին հայտարարություն կանի։ Իսկ կհնչեցնի՞ վարչապետի հրաժարականի պահանջի մասին, կիմանանք մոտ մեկ ու կես ժամ անց՝ նիստի ավարտին:

Դիտվել է 41107անգամ
Վերջին լուրեր