Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների․ Բադասյան

«Հասկանում եմ, որ կորցնում եք ինքնատիրապետումը․ ներդրված գումարները արդյունք չեն տալիս, ձեր վերաբերյալ ավելի ու ավելի ցնցող բացահայտումներ են լինում և դեռ սպասվում։ Ակտիվացրել եք ձեր շերեփուկներին, որոնք անցել են վիրավորանքի, զրպարտության, խուլիգանական պահվածքի նոր չափաբաժինների։
Քանի դեռ կա միջոց ակտիվացնելու՝ ակտիվացրեք, զրպարտության և վիրավորանքի հայցերի գումարներն էլ պատրաստեք ու պատրաստվեք․ օրենքի առաջ հավասար են բոլորը, պատասխանատվությունն էլ անխուսափելի է լինելու։
Մի՛ դիմադրեք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։