Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 07-34

Պարետի նոր որոշումը

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 124-Ա
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն
հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020
թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման
հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության
տեսչական մարմնի ղեկավարի՝ 2020 թվականի մայիսի 22-ի N 60-Ա հրամանի հիման
վրա 2020 թվականի հունիսի 8-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում
կազմված արձանագրությունները՝


1. 3 օրով արգելել Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Երևանի հ. 67
մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:


2. 3 օրով արգելել «Երևանի հ. 127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը:


3. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար
Ալեքսանդր Շագաֆյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված
ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը։


4. ՀՈԱԿ-ների գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։


5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին՝
ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերի պահանջների կատարման նկատմամբ
ամբողջական վերահսկողությունը։


6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Դիտվել է 55998անգամ
Վերջին լուրեր