Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 11-58

 

Մանրամասներ՝ Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին

Իրանում մի քանի ուսանողներ բողոքի ակցիա են իրականացրել Թեհրանում Հայաստանի դեսպանության մոտ։ Նրանք բողոքել են Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշման դեմ, հայտնում է IRIB-ը։

Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր էջում տեղի ունեցածի մասով գրում է․

«Դատելով Թեհրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի գործողության մասին հրապարակված լուսանկարներից, ցուցարարների պաստառներին հակահայկական որևէ կարգախոս չի եղել և Հայաստանի դրոշ չի այրվել։

Չնայած սրան, փաստն ինքնին անհանգստացնող է և ցավալիորեն ցուցիչ Հայաստան-Իրան հարաբերություններում ծագած կնճռոտ խնդրի, որը հնարավորին արագ և անցնցում պետք է հարթվի։

Ավելի մանրամասն սակայն հարցին կանդրադառնամ վաղը՝ լրատվամիջոցներին մեկնաբանություններում»։

Դիտվել է 35863անգամ
Վերջին լուրեր