Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 17-59

Հայկ Մարությանը 10 միլիոնով նոր ծառայողական ավտոմեքենա է գնում իր համար

«Հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետի թեկնածուի կարգավիճակում ասում էր, որ 70%-ով ծառայողական մեքենաները պետք է կրճատվեն։

 
Հիմա, երբ իր նշանակած քաղաքապետն է պաշտոնավարում, իրականացվում է ճիշտ հակառակը։ Եթե ընդունենք, որ 70%-ի կրճատումը չափազանցություն էր, այդուհանդերձ փաստենք, որ Մարությանը ոչ միայն չկրճատեց մեքենաները, այլև ինչ մնացել էր պարկում և չէր շահագործվում՝ ծախս չառաջացնելով, նա ամրակցեց պաշտոնյաներին։

Ուղիղ 5 օր առաջ Մարությանը մի շարք ծախսային հոդվածներից նվազեցում իրականացրեց և շուրջ 10 միլիոն դրամ հատկացրեց ՆՈՐ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՄԵՔԵՆԱ գնելուն։

Փաստորեն կորոնավիրուսային ճգնաժամը բոլորի որոշումների վրա պետք է ազդի, բացի Մարությանից։ Մեքենաների վերաբաշխման և ինչո՞ւ ոչ՝ կրճատման փոխարեն Մարությանը որոշեց հավելյալ գումար հատկացնել նոր մեքենա գնելու համար։

 Ի դեպ այս ամենն իրականացվում է քաղաքի եկամուտների էական անկման ֆոնին»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան

Դիտվել է 27048անգամ
Վերջին լուրեր