Հունան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ ինքնամեկուսացված է. Սյունիքի փոխմարզպետ

Կորոնավիրուսով վարակված 60 հիվանդ, որից 18-ը բուժում են ստանում Կապանի բկ-ում, իսկ մնացած 42-ի մեկուսացված են տներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Ուրախալի է, որ Սյունիքում դեռ կորոնավիրուսի հետեւանքով որեւէ մահ չենք ունեցել»,- ասաց Բաբայանը։
Հարցին՝ ինչու մարզպետը չի եկել ԱԺ, փոխմարզպետն ասաց, որ Հունան Պողոսյանը կոնտակտավոր անձ է եւ ինքնամեկուսացված է. «Երեկ եմ խոսել պարոն Պողոսյանի հետ, իրեն նորմալ էր զգում, սիմպտոմներ չուներ»։