Արման Սարգսյանը պաշտոնից հեռանալուց առաջ ինքն իրեն պարգեւատրել է զենքով

Արդեն նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, տեղեկանալով, որ հեռացվելու է պաշտոնից, ինքն իրեն պարգեւատրել է զենքով: newspress.am-ն է գրում ու հավելում՝ միայն թե հարց է մնում՝ Արման Սարգսյանի ինչի՞ն էր պետք զենքը, երբ 2018-ին այն ժամանակ նորանշանակ Վալերիյ Օսիպյանը նրան զենք էր նվիրել:
Հիշեցնենք, որ Արման Սարգսյանը ոստիկանապետի պաշտոնում փոխարինեց Վալերիյ Օսիպյանին:
Նա 2019 թվականի սեպտեմբերի 19-ին նա նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար։
2020 թ մարտի 19-ին արդեն նշանակվեց ոստիկանապետ եւ աշխատանքից ազատվեց այս տարվա հունիսի 8-ին. նրան փոխարինել է Վահե Ղազարյանը։