Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հունիս / 2020 : 19-44

Համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս․ Վարչապետ

 

 

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման թույլ նախանշաններ կան, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նոր կորոնավիրուսի համաճարակի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նշաններ են ցույց տալիս։ Իհարկե, վերջնականորեն չենք կարող արձանագրել, որ մեզ մոտ վիճակը լավացել է, բայց նախանշանները կան», - ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց՝ կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա, որը տանելի է դառնում առողջապահական համակարգի համար։

«Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրն ամեն օրվա հետ փոքրանում է։ Եթե այս միտումը պահնեք, կլուծենք հոսպիտալացման խնդիներն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի հաղթահարման, ավելի ճիշտ՝ զրոյացման փուլին», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է 13926անգամ
Վերջին լուրեր