Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2020 : 11-27

Կառավարության նիստում Արթուր Ջավադյանին ծափերով ճանապարհեցին ԿԲ նախագահի պաշտոնից

Այսօրվա կառավարության նիստին վերջին անգամ իր կարգավիճակով մասնակցում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Այս մասին այսիօր՝ հունիսի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ԿԲ-ում ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, եւ այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանում:

Իհարկե, մենք խոսել ենք, դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Դրա մասին  մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա ես առաջարկում եմ, որ մենք ծափերով պարոն Ջավադյանին ճանապարհենք ԿԲ նախագահի պաշտոնից»,-հայտարարեց Փաշինյանը, ինչին հետեւեցին ծափահարություններ:

Դիտվել է 20595անգամ
Վերջին լուրեր