Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Հունիս / 2020 : 21-07

Համավարակի հաղթահարումից հետո քննության կառնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը. Փաշինյան

Համավարակի հաղթահարումից հետո ու նույնիսկ դրանից առաջ, քննության պետք է առնենք քաղաքական շատ ուժերի պահվածքը: Այդ մասին խոսեց վարչապետը  պարետատան նիստից հետո՝ պատասխանելով այն հարցին, որ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարը իշխանությունը ձախողել է:

«Պիտի քննենք ու հանրայնորեն գնահատական տանք, թե նրանց գործողություններն ինչքանով են նպաստել երկրում համավարակի հաղթահարմանն ու ընդհակառակը՝ ինչքանով են նպաստել համավարակի տարածմանը»։

Նա նաև նշեց, որ պետք է քննություն տարվի՝ պարզելու համար, թե արդյո՞ք այս ընթացքում որոշակի շրջանակներ կապ ունեն կեղծ լուրերի տարածման հետ։

«Ուզում եմ ասել, որ ցանկացած պատերազմի ժամանակ քայքայիչ գործունեություն ծավալող անձինք ու ուժերն արժանանում են համապատասխան գնահատականի ու որևէ մեկը չկասկածի, որ այն ուժերը, որոնց քայքայիչ գործունեությունը կլինի ապացուցելի, արժանանալու են շատ կոնկրետ ու համաժողովրդական գնահատականի:

Հայաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում պարտվել է այնքան, որքան պարտվել է աշխարհը՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Շվեդիան, Գերմանիան ու բազմաթիվ գերզարգացած երկրներ, եթե ՀՀ կառավարությունը պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, ուրեմն պարտվել է մարդկությունն ընդհանրապես»,- ասաց վարչապետը:

«Նրանք իրենց համար վիրուսային այս միջավայրում տեսնում են վերածնվելու հնարավորություն, շատ կարևոր է գնահատել այդ վերածննդի բովանդակությունը ու շատ կարևոր է գնահատել, թե ովքեր են, որ վատ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում ու լավ են զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում։ Ես կարող եմ հստակ արձանագրել, որ ՀՀ կառավարությունն ու ժողովուրդն այնքան էլ լավ չեն զգում իրենց կորոնավիրուսի միջավայրում»,- ասաց նա:

Դիտվել է 6794անգամ
Վերջին լուրեր